Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Պրոֆեսիոնալը 80 տարեկան է

    Պրոֆեսիոնալը 80 տարեկան է

    11.04.2013| 10:28
    Ժան Պոլ Բելմոնդոն տոնում է իր 80-ամյակը: Նրա դեբյուտը 1950 թվականին էր, Փարիզում, երբ «Քնած գեղեցկուհին» պիեսում խաղաց արքայազնի դերը: Հանրաճանաչություն գեղեցկադեմ ֆրանսիացուն բերեց կինոն, 60-ական թվականներից:
  • Մուրսիին մեղադրում են և ղպտիները

    Մուրսիին մեղադրում են և ղպտիները

    11.04.2013| 10:26
    Ղպտի պատրիարք Թավադրոս երկրորդը մեղադրեց Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին իր պարտականություններն արհամարհելու մեջ, երբ Կահիրեի մայր տաճարի մոտ բախումները հանգեցրին մարդկային զոհերի: Պատրիարքը գտնում է, որ Մուրսին չկարողացավ ապահովել շենքի պաշտպանությունը: Մահմեդականների և քրիստոնյա ղպտիների բախումները լուրջ սպառնալիք են դարձել:
  • Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում

    Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում

    11.04.2013| 10:24
    Լոնդոնի գործարար հատվածում հնագետները հայտնաբերել են հին հռոմեական շրջանի Միտրա աստծո տաճարը և 10000 իրեր: Գետամերձ հատվածի խոնավության շնորհիվ հողում լավ պահպանվել են օրգանական նյութերից պատրաստված առարկաները: Գտածոները թվագրվում են 40 թվականից մինչև 5-րդ դար:
  • Վիճակագրությանն է հավատում

    Վիճակագրությանն է հավատում

    10.04.2013| 18:43
    Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին կազմակերպած երթի ժամանակ բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ:
  • Հրայր Թովմասյանի աչքում մեր ոստիկանությունը փոխվել է

    Հրայր Թովմասյանի աչքում մեր ոստիկանությունը փոխվել է

    10.04.2013| 18:42
    ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ապրիլի 9-ին ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողությունները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պետք է ասել, որ երեկվա իրադարձությունները մեր պետության կայացման հերթական փուլն են: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին շրջանում շատ բան է փոխվել»:
  • Ո՞րն է կառավարության մեղքը

    Ո՞րն է կառավարության մեղքը

    10.04.2013| 18:03
    «Դուք մեղքի զգացողություն չունե՞ք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանին դիմեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և թվեց երկրում առակա սոցիալ-տնտեսական խնդիրները, աղքատության մակարդակը:
  • «Գեղացիները Երևանը դարձրել են էկլեկտիկ քաղաք»

    «Գեղացիները Երևանը դարձրել են էկլեկտիկ քաղաք»

    10.04.2013| 17:22
    «Բուզանդի ու Ամիրյանի արանքում այնպիսի անճաշակ շենքեր են կառուցվել՝ գավառական սյուներով, որ չես ուզում անցնել էդ կողմերով: Քաղաքապետը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա կանգնի ասի` էս շենքը այլանդակություն ա, պիտանի մի բան թող սարքեն, գոնե` գոմ»,- այսօրվա ասուլիսում դժգոհեց Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:
  • «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    10.04.2013| 16:32
    «Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է այս իշխանություններին: Ես էլ Րաֆֆիի կողքին եմ կանգնել, քանի որ դեմ էի Սերժ Սարգսյանին: Ընտրություններին չէի գնացել, քանի որ գիտեի, թե ով է ընտրվելու, և ինչ պետք է տեղի ունենա»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ: Երգահանի ձևակերպմամբ` «այսօր ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից, որովհետև Րաֆֆին ավելի պարկեշտ, լայնախոհ մարդ է, քան Սերժ Սարգսյանը»:
  • Դեռ չեն քննարկել

    Դեռ չեն քննարկել

    10.04.2013| 15:24
    «Ճիշտն ասած, այս պահին պատրաստ չեմ պատասխանելու: Խոշոր, մասշտաբային ձևով էդ հարցը չի քննարկվել, երբ կքննարկենք՝ այն ժամանակ էլ պատրաստ կլինեմ պատասխանելու հարցին»,-ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
  • «Վանգա» դաշնակցությունը

    «Վանգա» դաշնակցությունը

    10.04.2013| 14:32
    «ՀՅԴ-ն կանխատեսել էր այսպիսի զարգացում». այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկվա դեպքերին, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ իրենք այլ լուծում էին առաջարկել, ինչը «շարժման պատասխանատուն» անտեսեց: «Նորից վերցրեք և ընթերցեք ՀՅԴ-ի հայտարարությունները, ելույթները, որ միասնական քաղաքական օրակարգն է ելքը: